Մեր մասին
“Օուշն ֆիշ” ՍՊԸ- ն մասնագիտացված է տարատեսակ ձկների ներմուծման և տեղում պատրաստման մեջ՝ հանդիսանալով իր բնագավառում առաջատարներից մեկը Հայաստանում։
Ընկերությունը գործում է դեռ 2007թ․-ից՝ “ԱՁ Վահան Ապրեսյան” անվան ներքո։ Լավ կազմակերպված
արտադրության շնորհիվ ընկերությունը իր հաստատուն տեղն է զբաղեցրել շուկայում՝ սպառողներին ներկայացնելով ավանդական, ինչպես նաև շուկայի համար նոր ձկան տեսականի։ Ուղիղ 10 տարի անց կազմակերպությունը վերանվանվել է՝ դառնալով “Օուշն ֆիշ” ՍՊԸ։
“Օուշն ֆիշ” ընկերությունը ներմուծում և արտադրում է ավելի քան 32 ձկան տեսակ։ Ձկները Հայաստան են
ներմուծվում մի շարք երկրներից․ մասնավորապես՝ Նորվեգիա, Իսլանդիա, Կանադա, ԱՄՆ, Վիետնամ, Թայվան,
Լատվիա, Վրաստան և Ռուսաստան։
Քանի որ ընկերության համար կարևոր է սպառողներին ներկայանալ առանց կոնսերվանտների ծովամթերքով, ձկները Հայաստան են ներմուծվում թարմ կամ խորը սառեցված վիճակում։ Վերամշակումից հետո, կախված տեսակից, անցնում են տաք կամ սառը ծխեցում, մարինացում, չորացվում են աղի մեջ և պատրաստվում է քիչ աղադրված տեսակը (малосольный)։
Համագործակցում ենք ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ։ Պատվերների առաքումը իրականացնում է սեփական բեռնատար փոխադրամիջոցներով։