ԱՎԵԼԻ ՔԱՆ 13 ՏԱՐԻ ՁԿՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

“Օուշն ֆիշ” ՍՊԸ- ն մասնագիտացված է տարատեսակ ձկների ներմուծման և տեղում պատրաստման մեջ՝ հանդիսանալով իր բնագավառում առաջատարներից մեկը Հայաստանում։

Ընկերությունը գործում է դեռ 2007թ․-ից՝ “ԱՁ Վահան Ապրեսյան” անվան ներքո։ Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ ընկերությունը իր հաստատուն տեղն է զբաղեցրել շուկայում՝ սպառողներին ներկայացնելով ավանդական, ինչպես նաև շուկայի համար նոր ձկան տեսականի։ Ուղիղ 10 տարի անց կազմակերպությունը վերանվանվել է՝ դառնալով “Օուշն ֆիշ” ՍՊԸ։

“Օուշն ֆիշ” ընկերությունը ներմուծում և արտադրում է ավելի քան 32 ձկան տեսակ։ Ձկները Հայաստան են ներմուծվում մի շարք երկրներից մասնավորապես՝ Նորվեգիա, Իսլանդիա, Կանադա, ԱՄՆ, Վիետնամ, Թայվան, Լատվիա, Վրաստան և Ռուսաստան։

Քանի որ ընկերության համար կարևոր է սպառողներին ներկայանալ առանց կոնսերվանտների ծովամթերքով, ձկները Հայաստան են ներմուծվում թարմ կամ խորը սառեցված վիճակում։ Վերամշակումից հետո, կախված տեսակից, անցնում են տաք կամ սառը ծխեցում, մարինացում, չորացվում են աղի մեջ կամ պատրաստվում է քիչ աղադրված տեսակը (малосольный)։

“Օուշն ֆիշ” ընկերությունը համագործակցում է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ։ Պատվերների առաքումը իրականացվում է սեփական բեռնատար փոխադրամիջոցներով։

0
Մեկ տարում ներմուծվում է 600 տոննա ձուկ:
0
Համագործակցում ենք ավելի քան 1000 կազմակերպությունների հետ:
0+
Ունենք 100-ից ավել ապրանքատեսակ:
0
13 տարի ձկնարտադրության բնագավառում: